ՀՀ վարչապետը Պեկինում հանդիպում է ունեցել ԵՆԱԲ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Պեկինում աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկայի, կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։ 

ՀՀ վարչապետն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի նախագծին՝ կարևորելով ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը որպես ներդրող։

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունն իր հերթին ընդգծել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական ոլորտների զարգացմանը՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք կնպաստեն երկրի երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի խորացմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ուղղված կոնկրետ ներդրումային նախագծերի մշակմանն ու կյանքի կոչմանը։

Հայերեն العربية English Français Русский 中文

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 27/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 27/10/26

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ