Ռուսաստան

Մոսկվան դեմ չէ Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Պուտին

2 րոպեի ընթերցում

Մոսկվան դեմ չէ Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Պուտին

Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, բայց նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: 

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, մենք երբեք չենք առարկել դրան։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, դա այլ հարց է», - ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ խոսքը Ռուսաստանի անվտանգության ապահովման մասին է։

«Եվ ոչ միայն այսօր, ոչ թե միջնաժամկետ, այլ երկարաժամկետ հեռանկարում։ Մեր դիրքորոշումն այստեղ հայտնի է, մենք դա (խմբ.՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին) անընդունելի ենք համարում», - ասել է Ռուսաստանի նախագահը։

«Բնականաբար, Ուկրաինայի սեփական որոշումն է, թե ինչպես ապահովել իր անվտանգությունը, բայց այս անվտանգությունը, ինչպես արձանագրվել է հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ եվրոպական մայրցամաքի անվտանգության ոլորտում, չի կարող ապահովվել այլ երկրների անվտանգության հաշվին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հաշվին», - հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում կան տարբերակներ, և որ հակամարտության ավարտի դեպքում կա այս թեմայի շուրջ փոխհամաձայնության հասնելու հնարավորություն։

Ֆիցոն իր հերթին դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կիևը կարող է անդամակցել ԵՄ-ին՝ համապատասխան պահանջները կատարելուց հետո: 

«Ես ընդգծում եմ և ես այդ մասին ասել եմ ամենասկզբից, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Սա իմ վերջնական որոշումն է։ Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա մենք պատրաստ ենք համագործակցել Ուկրաինայի հետ», - ասել է նա Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Ֆիցոն հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 5-ին այս թեման քննարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում