Մշակույթ

Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

2 րոպեի ընթերցում

Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նպատակն է՝ Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։ 

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի ճանաչված կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ 

Համերգների ժամանակացույց 

Սեպտեմբերի 12-ին ժամը 19:00 – Սիրահարների այգի

Սեպտեմբերի 14-ին ժամը 19:00 -Մերգելյան այգի 

Սեպտեմբերի 15-ին ժամը 19:00 - Սիզնս այգի 

Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը․ 

Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի 

Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր 

Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ 

Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում