Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից: 

Կոմիտեն տեղեկացնում է, որ փոխանակումն ընդգրկելու է օտարերկրյա հարկային ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, հարկման նպատակով ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում գտնվել են Հայաստանում 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։ Կենսական շահերի կենտրոնը համարվում է այն վայրը, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը։ Մասնավորապես, եթե Հայաստանում է գտնվում նրա տունը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը), անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը։ Իրավաբանական անձի դեպքում հարկային ռեզիդենտության երկիր համարվում է այն երկիրը, որի իրավասու մարմնի կողմից այն գրանցված է կամ որտեղ գտնվում է դրա իրական ղեկավարման վայրը։ 

Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ այն անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները նախատեսվում է փոխանակել, այդ մասին պատշաճ ծանուցվում են համապատասխան ֆինանսական հաստատության կողմից: Եթե տվյալ անձինք չեն ցանկանում, որ իրենց հաշվի վերաբերյալ տեղեկությունները փոխանակվեն, ապա ֆինանսական հաստատությունը դադարեցնում է նրանց հետ գործարար հարաբերությունները կամ չի հաստատում այդպիսիք և հարկային մարմնի կողմից այդ հաշիվների փոխանակում չի իրականացնում։

 

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը