ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու ամենամյա երիտասարդական ֆորումին

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։

Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների  ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։

Ֆորումին կարող են մասնակցել՝

  1. 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և արդեն ներգրավված են դրանց լուծման գործընթացներում,
  2. 16-35 տարեկան կամավորներ,
  3. երիտասարդական աշխատողներ,
  4. համայնքապետարաններում աշխատող երիտասարդության հարցերի պատասխանատուներ,
  5. երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երիտասարդական ֆորումը կանցկացվի  2025 թ․ սեպտեմբերի 26-28-ը։ 

Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/tUo6zJMk3Q95pk5d8։  

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից։

Ֆորումը կազմակերպվում է նաև հետևյալ ծրագրերի ու գործընկերների աջակցությամբ՝

  • «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիր. իրականացվում է GIZ-ի կողմից, համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։
  • «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիր. ֆինանսավորվում է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից, իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» կողմից»:
Հայերեն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ