Կիմ Չեն Ընը մեկնել է Պեկին

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանից հատուկ գնացքով Պեկին է ուղևորվել, որտեղ կգտնվի պաշտոնական այցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը երկուշաբթի օրը կեսօրից հետո իր գնացքով մեկնել է Փհենյանից և այժմ ուղևորվում է Պեկին», - գրում է Yonhap-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ առաջնորդի գնացքը Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի պետական սահմանը կհատի սեպտեմբերի 1-ի գիշերը և Պեկին կժամանի արդեն սեպտեմբերի 2-ին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի առթիվ միջոցառումներին։ Սա լինելու է նրա տասնմեկերորդ այցն արտասահման։

Հայերեն Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը