Սպորտ

«Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել

Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին 1:2 հաշվով: «Ինտեր»-ից գոլը խփել է Դենզել Դյումֆրիս, իսկ մրցակցի թիմի կազմում աչքի են ընկել Քինան Դեւիսն ու Արթյուր Ատան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում փոխարիման է դուրս եկել 63-րդ րոպեին:

«Սերիա Ա»-ի շրջանակներում հաջորդ հանդիպումն «Ինտեր»-ը կանցկացնի սեպտեմբերի 13-ին` մրցելով «Յուվենտուս»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում