Սպորտ

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Նոա»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Նոա»-ին

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Նոա»-ն առաջին պարտությունն է կրում ընթացիկ առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության` Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում մրցեց «Նոա»-ի հետ:

Հայաստանի գործող չեմպիոնը զիջեց «Ալաշկերտ»-ին 2:0 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Ֆարայոլան ու Տուրեն:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Նոա»-ն, որը 3 հանդիպում է դեռևս անցկացրել, 5-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում