Մարալիկի արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի նորոգված և բարեկարգ պայմաններում
1 րոպեի ընթերցում

Մարալիկի արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի նորոգված և բարեկարգ պայմաններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Ծրագրի շրջանակում, արվեստի դպրոցի միջանցքում և երեք դասասենյակներում հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով, հիմնովին փոխվել է հատակը, իրականացվել է ներքին հարդարում, նկարազարդվել են միջանցքի պատերը։
Աշխատանքներն իրականացվել են համատեղ՝ տարբեր երկրներից ժամանած մոտ 20 կամավորներ և շինարարը՝ աշխատանքների կազմակերպման պատասխանատու, համայնքի ղեկավարի օգնական Անանիկ Ուռումյանի վերահսկողությամբ՝ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։