Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավային՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-4-ին ամբողջ հանրապետության տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում