Միացյալ Նահանգներ

ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած առևտրային տուրքերի մեծ մասը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած առևտրային տուրքերի մեծ մասը

ԱՄՆ Կոլումբիայի դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա պետությունների դեմ սահմանված ներմուծման մաքսատուրքերի մեծ մասը համարվում է անօրինական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է 7 կողմ, 4 դեմ ձայներով։

Միևնույն ժամանակ դատարանը մաքսատուրքերի գործողությունը թողել է ուժի մեջ մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տրվի դիմել Գերագույն դատարան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դատարանի որոշումը Truth Social սոցիալական ցանցում, ընդգծել է, որ մաքսատուրքերի վերացումը «լիակատար աղետ կլինի երկրի համար»։

«Դա մեզ ֆինանսապես թուլացնելու է, իսկ մենք պետք է ուժեղ լինենք։ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի առևտրի հսկայական դեֆիցիտը, անարդար սակագները և առևտրային խոչընդոտները, որոնք մտցվել են այլ երկրների կողմից՝ ինչպես ընկերների, այնպես էլ թշնամիների։ Դրանք խաթարում են մեր արտադրողներին, ֆերմերներին և բոլորին։ Եթե այս որոշումն ուժի մեջ մնա, այն բառացիորեն կոչնչացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», – գրել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում