Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել պետական շենքերը դասական անտիկ ոճով կառուցելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրամանագիր է ստորագրել պետական շենքերը դասական անտիկ ոճով կառուցելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երկրում իշխանության մարմինների նոր շենքերը պետք է կառուցվեն բացառապես դասական անտիկ ճարտարապետական ոճով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Հիմնադիր հայրերը, ինչպես նրանցից առաջ շատ մեծ հասարակություններ, մեծ նշանակություն են տվել դաշնային քաղաքացիական ճարտարապետությանը։ Նրանք ցանկանում էին, որ Ամերիկայի հասարակական շենքերը ոգեշնչեն ժողովրդին և խրախուսեն քաղաքացիական առաքինությունը»,– նշված է հրամանագրում։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը և պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը գիտակցաբար ստեղծել են Վաշինգտոնի ամենակարևոր շենքերը՝ հին Աթենքի և Հռոմի դասական ճարտարապետության օրինակով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում