Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել դատավորների բնակարաններում և աշխատասենյակներում

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել դատավորների բնակարաններում և աշխատասենյակներում

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում իրականացվել են խուզարկություններ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ Կոմիտեի՝ ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։ 

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել», – նշեցին ՀԿԿ-ից։

Լրատվամիջոցներում ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Վարչական դատարանի դատավորներ Անի Չիլինգարյանի, Մհեր Պետրոսյանի և Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում