Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին»,- նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում