Մշակույթ

Գավառի համայնքային գրադարանում տեղի է ունեցել Միքայել Համբարձումյանի «Թափառող ասպետ» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

?
?

Գավառի համայնքային գրադարանում կայացել է Միքայել (Ֆիլայ) Համբարձումյանի «Թափառող ասպետ» գրքի շնորհանդեսը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գիրքը հեղինակի առաջին տպագրված ստեղծագործությունն է։ Գրքի հրատարակչությունն ու շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են «Ասողիկ» հրատարակչության, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող-հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի, ինչպես նաև Գավառի համայնքային գրադարանի աջակցությամբ։

22-ամյա Միքայելն արմատներով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, սակայն ծնվել և մեծացել է Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում։ Նա նաև ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը։

«Այս գրքում  համադրված են բանաստեղծություններն ու արձակը՝ ներկայացված գեղարվեստական ճանապարհորդության տեսքով՝ Արևմուտքից դեպի Արևելք։ 

Հեղինակի գլխավոր գաղափարներն են սուրը, կրակը և բառը, որոնք խորհրդանշում են համամարդկային արժեքներ՝ անցյալից մինչև մեր օրերը։ Գիրքը ներառում է նաև փիլիսոփայական որոնում, ինչը միավորում է տարբեր մշակույթների ու ժողովուրդների մարդկանց։

Շնորհանդեսին ներկա էին «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, Էրեբունի վարչական շրջանի թիվ 11 գրադարանի տնօրեն Քրիստինա Թումաղյանը, գրողի բարեկամները և Գավառի ընթերցասեր հասարակությունը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում