Չինաստանը հայտարարել է ԵՄ-ի հետ տարաձայնությունները վերացնելու պատրաստակամության մասին
1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել Եվրամիության հետ՝ հարաբերությունները զարգացնելու և տարաձայնությունները վերացնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյույը։
«Չինաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական հաղորդակցությունները ԵՄ-ի հետ, ամրապնդել փոխըմբռնումն ու վստահությունը, ընդլայնել գործընկերությունը՝ պատշաճ կերպով կարգավորելու անհամաձայնություններն ու հակասությունները և ձգտելու չին-եվրոպական հարաբերությունների զարգացման», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Կարդացեք հոդվածը` Русский