Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ Ընդ որում, ես սա չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև մեր զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք պետք է ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը։ 

Նախորդ շրջանում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ես միջին աշխատավարձերի, աշխատատեղերի համեմատություն արեցի և արձանագրեցի, որ Հայաստանի քաղաքացիները 2018 թվականի համեմատ առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում։ Պիտի նաև արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից։ Մասնավորապես, ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով։ Սա շատ կոնկրետ ցուցանիշ է, այդ փողը կոնկրետ տեղում կա և դա պատկանում է կոնկրետ մարդկանց։ Իհարկե, մենք վիճակագրության մեջ պետք է զարգացնենք, որ ունենանք նաև տվյալներ, թե այս գումարները քանի անձի են պատկանում»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ 2017 թվականի համեմատ ՀՀ բնակիչներին տված վարկերն աճել են 173 տոկոսով։ 

«Հիմա կարող է լինել արձագանք, թե մարդիկ վարկերի, պարտքերի տակ են ընկել։ Դրա համար է, որ կա մյուս ցուցանիշը. չաշխատող վարկերի պարագայում մենք պատմական մինիմումի վրա ենք։ Այս  պահին մեր վարկերի 1.2 տոկոսն է, որ խնդրահարույց են։ Այս ամբողջ ծավալի մեջ մենք ունենք ընդամենը 1.2 տոկոս խնդրահարույց վարկ»,- նշեց նա։  

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին