Իրավունք

Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի, Հայկ Պետրոսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի, Հայկ Պետրոսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Պետրոսյանը նշանակվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի՝ նշանակումները կատարվել են հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում