ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներից բուհ ընդունված ուսանողները ուսման վարձի փոխհատուցում կստանան
1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներից բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունվածների ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակի տրամադրումը կշարունակվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներից բուհերի առաջին կուրս ընդունված շուրջ 240 ուսանող, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ ընդունված սովորողներն ուսման վարձի փոխհատուցման համար կրթաթոշակ կստանան։
Կարդացեք հոդվածը` Русский