Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինիին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ուրուգվայի պետությանը և ժողովրդին՝ ցանկանալով խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Նախագահը նաև իր ջերմ շնորհավորանքներն է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին։

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար և Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը նաև այն է, որ շուրջ երկու դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից և հնարավորություն է ունեցել խաղաղության պայմաններում զարգանալ ու բարգավաճել:

Դեսպան Բարոլինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է երկու երկրների համագործակցության խորացման համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական, մշակութային, և այլ ուղղություններում փոխգործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործման նշանակությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն, որոնք նպաստում են փոխադարձ վստահության խորացմանը։

Քննարկվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի կառուցման ավարտին (2026թ.) և Հայաստանում ուրուգվայական «Սեյբալ» թվային տեխնոլոգիաներով կրթական կենտրոնի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցերին։ 

Հայերեն English Español فارسی Français Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն