Ադրբեջան

Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում մեկ օր շարունակվող հրդեհը կարողացել են տեղայնացնել

1 րոպեի ընթերցում

Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում մեկ օր շարունակվող հրդեհը կարողացել են տեղայնացնել

Բաքվի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը գրեթե մեկ օր շարունակված աշխատանքներից հետո տեղայնացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մարմանը ներգրավվել են տասնյակ տեխնիկա և Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 140 աշխատակից։

Օգոստոսի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ 

Սա մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ հրդեհն է առևտրի կենտրոնում. օգոստոսի 4-ին բռնկում էր տեղի ունեցել «Սադարակի» պահեստներից մեկում: Այն ժամանակ հրդեհը մարելիս տուժել էր յոթ փրկարար:

«Սադարակ» առևտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանում, դրա տարածքը կազմում է մոտ 100 հեկտար: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի մեծ թվով օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում