Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի  միջազգային ներառական 12-րդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։

«Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ դաշնակահար Լևոն Կարապետյանի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, «Զալյան Վոյս ստուդիայի» և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի երգչախմբի մասնակցությամբ։ 

Այս տարի փառատոնի ծրագիրը ներառելու է՝ 52 ֆիլմ 35 երկրից, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, վարպետության դասեր։

«Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները օրեր շարունակ կդառնան ինչպես հայաստանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրված մշակութային իրադարձություններից։

Փառատոնը համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական ար­­­դարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փառատոնի ծրագիրն՝ այստեղ։  

Հայերեն Русский

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում. Գալյան

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը