Աշխարհ

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան միմյանց մեղադրել են սահմանը խախտելու և կրակոցներ արձակելու մեջ

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան միմյանց մեղադրել են սահմանը խախտելու և կրակոցներ արձակելու մեջ

Հարավային Կորեայում հայտնել են հյուսիսկորեական զինվորականների կողմից սահմանը հատելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ հրամանատարությանը:

«ՄԱԿ-ը հայտնում է, որ վերջերս մոտ 30 հյուսիսկորեական զինվորականներ են հատել միջկորեական սահմանը, ինչին ի պատասխան Հարավային Կորեայից նախազգուշական կրակոցներ են արձակվել»,- նշել է գործակալությունը:

Ավելի վաղ՝ Հյուսիսային Կորեայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կո Ջոնգ Չոլ Յոկն էլ պնդել է, թե օգոստոսի 19-ին հարավկորեացի զինվորները լուրջ սադրանք են կատարել՝ 12.7 մմ ծանր գնդացրից մոտ 10 նախազգուշական կրակոց արձակելով հյուսիսկորեացի զինվորների վրա, որոնք հարավային սահմանի մոտ մշտական ​​​​պատնեշ կառուցելու շինարարական աշխատանքներ էին իրականացնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում