Սուրեն Պապիկյանը հարավարևելյան սահմանագոտու N զորամասում հետևել է ընթացող շինաշխատանքներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 23-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։
Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ։
Կարդացեք հոդվածը` Русский