«Փյունիկ»-ն արտագնա խաղում հաղթեց «Արարատ»-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Փյունիկ» խաղով, որը կայացավ Արմավիրի քաղաքային մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղում «Փյունիկ»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Օկանսին ու Գոնսալվեսը:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Ալաշկերտ», ԲԿՄԱ-«Գանձասար», «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» խաղերը:

Հայերեն