Հունգարիան և Սլովակիան ԵՄ-ին կոչ են արել գործողություններ ձեռնարկել «Դրուժբա» նավթամուղի վրա ուկրաինական հարձակումների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են առնվազն հինգ օրով՝ ուկրաինական հարձակման պատճառով։ Երկու երկրները դիմել են ԵՄ-ին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

X սոցիալական հարթակում նա գրել է, որ Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի հետ միասին նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենին՝ պահանջելով գործողությունների դիմել նավթամուղի վրա «ուկրաինական շարունակական հարձակումների հարցով»:

«Ընդամենը մի քանի շաբաթում այս կարևոր նավթամուղը հարձակման է ենթարկվում երրորդ անգամ, և հիմա Հունգարիա ու Սլովակիա նավթի մատակարարումներն առնվազն հինգ օրով կդադարեցվեն։ Եկեք հստակ լինենք. այս հարձակումներով Ուկրաինան առաջին հերթին վնասում է ոչ թե Ռուսաստանին, այլ Հունգարիային և Սլովակիային», - նշել է Սիյարտոն գրառման մեջ, որին կցված է համապատասխան դիմումը։

Դիմումում երկու նախարարները պահանջում են, որ Եվրահանձնաժողովը «երաշխավորի ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգությունը»։ 

«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Եվրամիությունը և դրա անդամ պետությունները Ուկրաինային հարյուրավոր միլիարդ եվրոյի աջակցություն են ցուցաբերել, մենք անընդունելի ենք համարում Ուկրաինայի գործողությունները, որոնք մեծապես սպառնում են Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը», - ասվում է դիմումում։

Ուկրաինայի զինված ուժերն ավելի վաղ հայտնել էին «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։ Բրյանսկի մարզի իշխանությունները, որտեղ գտնվում է կայանը, հայտարարել են, որ հարձակումից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։

Հայերեն Русский

ԵՄ-ն 114,7 միլիոն եվրո է հատկացրել Իսպանիային միգրանտների հոսքից հետո

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus