Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սաութհեմփթոն»

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել չմիանալ անգլիական «Սաութհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում  են ռուսական ԶԼՄ-ները:

Հնարավոր տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է անձամբ ֆուտբոլիստը, նրա և «Կրասնոդար»-ի միջև որևէ տարաձայնություն չի առաջացել: 

Աղբյուրի տեղեկություններով ՝ «Կրասնոդարը» պատրաստ էր դիտարկել «Սաութհեմփթոն»-ի առաջարկը, սակայն գործարքը կախված էր բացառապես ֆուտբոլիստի ցանկությունից:

Ակումբի ղեկավարության հետ քննարկումների ընթացքում Սպերցյանը մտադրություն է հայտնել սպասել Եվրոպայից այլ առաջարկների:  

Հայերեն