Կոլումբիայում ապստամբներն ուղղաթիռ են խոցել. կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Առնվազն 12 մարդ է զոհվել Կոլումբիայի Անտիոքիա դեպարտամենտում և 6 մարդ՝ Սանտյագո դե Կալի քաղաքում տարբեր ապստամբների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի իշխանությունների ներկայացրած տվյալները:

«Կալիի առողջապահության նախարարությունը հաղորդում է 65 տուժածի և վեց զոհվածի մասին», - ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մերձակայքում ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 21-ին՝ ականապատված բեռնատարի օգտագործմամբ. ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհի և 36 վիրավորի մասին։

Ապստամբների մյուս հարձակումը կատարվել է Անտիոքիա դեպարտամենտում, որտեղ ոստիկանական ուղղաթիռ է խոցվել։ Ազգային ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 12 սպա, ևս չորսը վնասվածքներ են ստացել։

Այս ահաբեկչություններից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ կդիմի Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել մարդկության դեմ կատարված հնարավոր հանցագործությունները, որոնք «Իվան Մորդիսկո», «Երկրորդ Մարկետալիա» և «Ծոցի կլան» զինված խմբավորումների կողմից իրականացվել են իր կառավարումից առաջ և դրա ընթացքում։ Նա կոչ է արել նրանց ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ և հետապնդել աշխարհի ցանկացած կետում։

Կոլումբիան ավելի քան կես դար զինված հակամարտության մեջ է գտնվում տարբեր ռազմականացված կազմակերպությունների հետ: Այս ընթացքում զոհվել է ավելի քան 260 000 մարդ, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը