Աշխարհ

Դրեյքի նեղուցում 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացումներ են արվել

1 րոպեի ընթերցում

Դրեյքի նեղուցում 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացումներ են արվել

ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA) Ատլանտյան օվկիանոսի Դրեյքի նեղուցում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հայտնել է ցունամիի առաջացման վտանգի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա, Պունտա Արենաս քաղաքից 957 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ ապրում է 117 000 մարդ:

Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն էր հաղորդել Դրեյքի նեղուցում 7,5 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Ցունամիի սպառնալիքի մասին հայտարարել է նաև Չիլիի ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիկ և օվկիանոսային ծառայությունը (SHOA)՝ կոչ անելով մարդկանց հեռանալ ափից։

Օգոստոսի 22-ի առավոտյան ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել էր, որ Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում տեղի է ունեցել 8,0 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը նվազեցրել է մինչև 7,5։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում