Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

3 րոպեի ընթերցում

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը, Հանրապետության հրապարակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Գրքի երևանյան միջազգային փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Սյուզի Լևոնյանը, գրքի տոնավաճառը տեղի կունենա Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։

Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։ 

Փառատոնի երեք օրերին տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ (Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Վրաստան, Իրան), պոեզիայի ընթերցումներ, քննարկումներ, վարպետության դասեր, պերֆորմանսներ, փիթչինգ և այլն։ 

Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում առաջին անգամ կտրվի  Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումը։ Մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը և գրական վարպետությունը: Մրցույթին դիմել է 108 ստեղծագործող՝ 25 երկրից: Այս ցուցանիշները փաստում են, որ Սարոյանի մրցանակը իսկույն դարձավ գրական կարևոր իրադարձություն։ 

Գրական մրցույթին այս տարի դիմել է 361 ստեղծագործող, հաստատվել է 212 հայտ՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։  

Սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն  Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները։ 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ 

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կազմակերպիչներ՝ «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։

Հայերեն Русский

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ավինյանը հանձնարարեց հավաքել առանց արտոնագիր գործող ինքնասպասարկման տերմինալները