ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի մասին» շրջանակային համաձայնագրի վերաբերյալ Եվրամիության և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ: 

Եվրամիությունը մտադիր է վերացնել ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը և շուկայի արտոնյալ հասանելիություն ապահովել ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար, նշվում է փաստաթղթում: 

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար սահմանվում է 15% մաքսատուրք, իսկ եվրոպական ընկերությունները պետք է մինչև 2028 թվականը լրացուցիչ 600 միլիարդ դոլար ներդնեն ԱՄՆ-ում ռազմավարական տարբեր ոլորտներում:

Բացի այդ, ԵՄ-ն պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ և օժանդակությամբ։ 

«Այս պարտավորությունն արտացոլում է ռազմավարական համատեղ առաջնահերթությունը՝ խորացնելու անդրատլանտյան պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը, ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը և ապահովելու, որ եվրոպացի դաշնակիցները հանդերձված լինեն առկա ամենաառաջադեմ և հուսալի պաշտպանական տեխնոլոգիաներով», - ասված է փաստաթղթում։

Հայերեն English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը