Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերել
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա աշտարակցու բնակության հասցեի զննությամբ հայտնաբերվել են կանեփի թփեր, զգալի չափերի մարիխուանայով փաթեթներ։
Հանգամանքները պարզվում են։