Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարը Հայաստանում առաջնահերթություն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նպատակ կա ձևավորելու կենդանիների առողջության պահպանման և գյուղական համայնքների կենսապահովման մակարդակի բարձրացման կայուն և համակարգված ռազմավարություն: Այս նպատակին էր միտված Երևանում անցկացված եռօրյա աշխատաժողովը՝ նվիրված կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը բացման խոսքում ընդգծել է, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է այն փաստը, որ 2025 թվականին Հայաստանը միացել է Եվրամիության՝ դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին` դառնալով դրա 40-րդ անդամը։ Նա շեշտել է. «Այդ անդամակցությունը ոչ միայն մեծ ձեռքբերում է, այլև՝ մեծ պատասխանատվություն»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, աշխատաժողովի բանախոսները տեղական և միջազգային փորձագետներ էին, այդ թվում՝ EuFMD-ի ներկայացուցիչներ՝   Պոլլի Քոմփսթոնը և Կարստեն Պյոտչը, որոնք շարունակաբար աջակցում են Հայաստանին՝ տեխնիկական փորձով ու փորձագիտական գնահատումներով։

Քննարկումների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներին առավել խորությամբ են ներկայացվել տնտեսական գնահատման մեթոդներն և ծրագրային հնարավորությունները։

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս