Միացյալ Նահանգներ

Մոլորակին այլևս Երրորդ համաշխարհային պատերազմ չի սպառնում. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Մոլորակին այլևս Երրորդ համաշխարհային պատերազմ չի սպառնում. Թրամփ

Մոլորակն այլևս չի գնում դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Խոսելով ռուս-ուկրաինական  հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատթարացել է։ 

«Կարծում եմ՝ այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս տեղի չի ունենալու։ Սա լավ լուր է։ Դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք դրա համար», - նշել է նա։ 

«Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա ուկրաինական ճգնաժամի լուծման գործընթացը։ Բայց այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Սա ամենավատ բանն է, որ երբևէ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների առումով։ Սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մեր տեսած զոհերի ամենաբարձր թվերն են», - հավելել է Թրամփը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև երկկողմ հանդիպումը պլանավորման փուլում է։

Թրամփի խոսքով՝ եթե Պուտինի հետ փոխըմբռնում չլիներ, ապա Միացյալ Նահանգներն «իրական սպառնալիքի տակ» կհայտնվեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում