Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման համար հիմնական խոչընդոտը ենթակառուցվածքների քիչ թողունակությունն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշում է, որ Իրանից ավելի մեծ ծավալներով գազի ներկրման հիմնական խոչընդոտն առկա ենթակառուցվածքների թողունակությունն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման հնարավորություններին ու կարողություններին։ 

Անդրադարձ կատարելով հարցին, թե կա՞ արդյոք քննարկում Իրանի հետ ավելի մեծ ծավալներով գազի ներկրման վերաբերյալ՝ ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը իրականացնում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ 

«Այդ ծրագիրը մենք իրականացնում ենք այն ծավալով, որքան հնարավորություն են տալիս առկա ենթակառուցվածքները։ Վստահաբար, երբ մեր էներգոհամակարգը հնարավորություն տա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան, մենք ավելի մեծ ծավալով կկարողանանք գազ ներկրել»,-նշեց Խուդաթյանը։ 

Նախարարն, այդուհանդերձ, նկատեց, որ հայաստանյան բաժանորդներին գազամատակարարումն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հետևաբար մեկը մյուսի հետ կապելու այդքան շատ եզրեր էլ չկան։ 

«Մենք Իրանից ստացած գազն, այնուամենայնիվ, բաժանորդներին ուղիղ եղանակով չենք էլ կարող հասցնել։ Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացման համար հիմնական խոչընդոտն առկա ենթակառուցվածքների քիչ թողունակությունն է, իսկ մենք աշխատում ենք այդ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ»,-եզրափակեց ՏԿԵ նախարարը։  

Հայերեն Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ