Նիդեռլանդները դադարեցրել է Վրաստանի մասնակցությունը MATRA ծրագրին

2 րոպեի ընթերցում

Վրաստանում Նիդեռլանդների դեսպանությունը հայտարարել է MATRA ծրագրին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցության ժամանակավոր դադարեցման մասին՝ «երկրում իրադրության արագ վատթարացման և վրացական իշխանությունների գործողությունների հետ կապված մտահոգությունների» ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում։

MATRA-ն Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ծրագիր է, որն ուղղված է ժողովրդավարական բարեփոխումների աջակցությանը և իրավական պետության ամրապնդմանն Արևելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ՝ Վրաստանում։ 

«Ծրագրի ժամանակավոր դադարեցումը դարձել է երկրում իրադրության սրընթաց վատթարացման հետևանքը՝ Վրաստանի իշխանությունների՝ լուրջ մտահոգություն առաջացնող գործողությունների պատճառով։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկրում իրավիճակը կբարելավվի, և ապագայում մենք կրկին կկարողանանք ողջունել վրացի մասնակիցներին», - ասվում է սոցիալական ցանցում դեսպանության հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում,  «սա, իրոք, դժվար որոշում էր», քանի որ Նիդեռլանդները «շատ տարիներ  եղել է Վրաստանի հուսալի աջակիցն ու գործընկերն օրենքի գերակայության ամրապնդման գործում»։

Դեսպանության տեղեկատվությամբ՝ MATRA-ի «Օրենքի գերակայության ուսուցման ծրագրի» շրջանակներում վերապատրաստվել է մոտ 200 վրացի պետական ծառայող, ինչը նպաստել է երկրում մի շարք պետական ինստիտուտների ամրապնդմանը։

MATRA ծրագիրը հիմնվել է 1993 թվականին։ Սկզբում այն նպատակաուղղված էր աջակցելու սոցիալական փոխակերպմանը հետխորհրդային երկրներում, բայց հետագայում կենտրոնացել է նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանն օժանդակելու վրա:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները