Եվրոպա

Ֆոն դեր Լայենը կարևորել է ռուս-ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վերադարձն իրենց ընտանիքներին

3 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը կարևորել է ռուս-ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վերադարձն իրենց ընտանիքներին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում առևանգված երեխաների վերադարձի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X միկրոբլոգում։

«Այս պատերազմի մարդկային կորուստները պետք է ավարտվեն։ Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանի կողմից առևանգված յուրաքանչյուր ուկրաինացի երեխա պետք է վերադարձվի իր ընտանիքին։ Ես շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահին այսօր այս երեխաների վերամիավորումն իրենց սիրելիների հետ ապահովելու իր հստակ հանձնառության համար»,  - նշել է նա։

Ավելի վաղ Վաշինգտոնում եվրոպացի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպման շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ խոսել են ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով անհետ կորած երեխաների մասին։

«Եվրոպական հանձնաժողովի հարգարժան նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել ենք անհետ կորած երեխաների համաշխարհային մասշտաբի խնդիրը», - գրել է Թրամփը Truth Social հարթակում։

«Սա նաև կարևոր թեմա է իմ կնոջ՝ Մելանյայի համար։ Սա բոլոր ցուցակների գլխավոր թեման է, և աշխարհը համատեղ կաշխատի այն լուծելու ուղղությամբ՝ հույսով, որ նրանք կվերադարձվեն իրենց ընտանիքներին», - հավելել է Թրամփը։

Օգոստոսի 18-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց միացել են եվրոպացի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում