Տնտեսություն

Գեղարքունիքում արդեն հավաքվել է շուրջ 17 906 տոննա հացահատիկ, 395, 4 տոննա պտուղ-հատապտուղ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում արդեն հավաքվել է շուրջ 17 906 տոննա հացահատիկ, 395, 4 տոննա պտուղ-հատապտուղ

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հավաքվել է շուրջ 17 հազար 906 տոննա հացահատիկի բերք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի 10 հազար 294,1 հեկտար արտերից օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հնձվել է 6497 հեկտարը, որից ստացվել է 10 հազար 54 տոննա համախառն բերք, իսկ միջին բերքատվությունը կազմել է 15,4 ցենտներ։ 

Գարնանացան գարու 7703 հեկտար արտերից արդեն հնձվել է 5177 հեկտարը, ինչի արդյունքում հավաքվել է 7852 տոննա համախառն բերք, իսկ մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15 ցենտներ։ 

Հացահատիկի բերքահավաքը Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կշարունակվի մինչև սեպտեմբերի կեսերը։ 

Գեղարքունիքի մարզի այգեգործական տնտեսություններում պտղի և հատապտղի բերքահավաքը սկսվել է հուլիս ամսից և դեռ ընթացքի մեջ է։ 

Օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հավաքվել է 197,7 տոննա ծիրանի, 26,5 տոննա կեռասի, 89,3 տոննա հատապտուղների, 65,5 տոննա բալի, 6 տոննա ելակի, 10,4 տոննա՝ այլ տեսակի պտղի բերք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում