Աշխարհ

Կես միլիոն մարդ է տուժել Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով

1 րոպեի ընթերցում

Կես միլիոն մարդ է տուժել Air Canada-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով

Կանադայի խոշորագույն ավիափոխադրող ընկերության՝ Air Canada-ի բորտուղեկցորդների՝ օգոստոսի 16-ից սկսած գործադուլի հետևանքով տուժել է շուրջ 500 հազար ուղևոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Globe and Mail պարբերականը։

Չվերթների չեղարկումները սկսվել են դեռ օգոստոսի 14-ից, երբ հայտնի է դարձել, որ բորտուղեկցորդների արհմիությունը և ավիաընկերության ղեկավարությունը չեն կարողացել համաձայնության գալ։ Արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև վճարում այն ժամերի համար, երբ բորտուղեկցորդները օդում չեն և սպասում են թռիչքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում