Աշխարհ

Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

Սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002 թթ.) Խորխե Կիրոգան անցել են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկության տվյալները հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը:

Մասնավորապես, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 32,08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26,94%, իսկ «Միասնություն» կուսակցությունը՝ 19,93% ձայն:

Ձեռնարկատեր Սամուել Դորիա Մեդինան, որն առաջադրվել էր «Միասնության» կողմից, ընդունել է իր պարտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում