Միացյալ Նահանգներ

Հնդկաստանի ԱԳ նախարարությունը ողջունում է Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքները

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳ նախարարությունը ողջունում է Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքները

Հնդկաստանը ողջունում է Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված առաջընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարված Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության X-ի  միկրոբլոգում:  

«Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը և արձանագրված առաջընթացը։ Խաղաղության ձգտման գործում նրանց առաջնորդությունը խիստ գովելի է: Առաջընթացը կարող է լինել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով: Աշխարհը ցանկանում է տեսնել Ուկրաինայում  հակամարտության շուտափույթ ավարտ »,- նշված է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում