Հայաստան

Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են. զրուցել են Արմեն Գրիգորյանն ու Ալի Լարիջանին

2 րոպեի ընթերցում

Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են. զրուցել են Արմեն Գրիգորյանն ու Ալի Լարիջանին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: 

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր, և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:

Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի համար և ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: Հավելել է նաև, որ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:

Հեռախոսազանգի վերջում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանին հրավիրել է Իրան:      

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում