Հնդկական Հիմալայներում հեղեղումների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Քաշմիրի շրջանի հիմալայան Չասոտի գյուղում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։

Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ առնվազն 80 մարդ դեռևս անհետ կորած է։ Փրկարարական խմբերը 300 մարդու անվտանգ վայր են տեղափոխել։

Ջամմուից մոտ 136 կմ հյուսիս-արևելք գտնվող Չասոտին վերջին գյուղն է, որը հասանելի է մեքենաների համար դեպի լեռնային սրբավայր՝ Մաչաիլ Մատա տաճար գնալիս։ Ուխտավորները սովորաբար կանգ են առնում այս վայրում։

Պաշտոնյաները հայտնել են, որ ուխտավորների համար պատրաստված մեծ ժամանակավոր խոհանոցը, որտեղ հավաքվել էր ավելի քան 200 ուխտավոր, ամբողջությամբ անցել է ջրի տակ։

Պաշտոնյաները նաև հայտնել են, որ հինդուիստական ուխտագնացությունը, որը սկսվել էր հուլիսին և պետք է ավարտվեր սեպտեմբերի 5-ին, դադարեցվել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ «կարիքավորներին կտրամադրվի բոլոր հնարավոր օգնությունը»։

Հնդկաստանի Հիմալայան շրջաններում, որտեղ ջրհեղեղների և սողանքների վտանգը մեծ է, հաճախ են տեղի ունենում հանկարծակի, ուժգին տեղատարափ անձրևներ։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ