Հայաստան

Մինչև 2030 թվականն ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՇՄՆ նախագիծ

1 րոպեի ընթերցում

Մինչև 2030 թվականն ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՇՄՆ նախագիծ

Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականն ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից,   նոր կարգավորումները նախատեսում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր,  14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում, քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում, օդի աղտոտվածության մոդելավորման և կանխատեսման գործիքակազմ, վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքների, սահմանային արժեքների թույլատրելի գերազանցումների ցուցանիշների հստակ սահմանում՝ կարևորելով մարդու առողջության վրա վնասակար նյութերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ  ազդեցությունները։

Բնապահպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ այս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում