Դեպի դպրոց 2025. HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ

2 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հայտարարում է դպրոցականների և ուսանողների համար հատուկ առաջարկի մասին ։ «Շատ առավելություններ, մեկ սմարթֆոն» առաջարկի շնորհիվ  օգոստոսի 11-ից սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից, ինչպես նաև առցանց, հնարավոր կլինի լավագույն պայմաններով ձեռք բերել HONOR 400 Lite 5G նոր սերնդի սմարթֆոնը։ 

Միայն Ucom-ում՝ հատուկ առաջարկի շրջանակներում, HONOR 400 Lite 5G սմարթֆոնի գնորդները կստանան HONOR Choice 2i բրենդային խելացի ժամացույց և 2 ամիս անվճար Level Up+ 3000 փաթեթով գեղեցիկ հեռախոսահամար՝ ամսական սկսած ընդամենը 2290 դրամից։   Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 109 900 դրամով, այնպես էլ ապառիկի հատուկ պայմաններով՝ առաջին 8 ամսվա համար 0 տոկոս կանխավճարով, 0 տոկոս սպասարկման վճարով և 0 տոկոս տոկոսադրույքով։ 

«Ուսումնական տարվա մեկնարկը մեծ իրադարձություն է ամեն ընտանիքի համար: Ծնողները միշտ ձգտում են լավագույնն ապահովել ուսման մեջ իրենց զավակների հաջողության համար, լինի նա դպրոցական, թե՝ ուսանող։ Մենք՝ Ucom-ում հասկանում ենք այդ ձգտումը, և մեր հոգատարությունն ընդգծելու համար,  պատրաստել ենք կրթությունն ու տեխնոլոգիաները միավորող հատուկ առաջարկ։ Վերջին սերնդի այս սմարթֆոնը երիտասարդների համար հասանելի դարձնելով՝ նրանց հնարավորություն ենք տալիս ստանալու ոչ միայն ցանկալի, այլև իրապես օգտակար նվեր՝ շփվելու, սովորելու և զարգանալու համար», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նշենք, որ HONOR 400 Lite  5G  նոր սերնդի տեխնիկապես հզոր սմարթֆոնն ունի 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5230 մԱժ մարտկոց, 8+8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 256 ԳԲ հիշողություն և 6․7 դյույմ AMOLED էկրան։ 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները