Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։ Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ 

Մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ՝ խաղահրապարակն ապահովելու արհեստական խոտածածկով, անցկացնելու ոռոգման ցանց։ Զուգահեռ ընթանում է անհրաժեշտ գույքով կահավորումը։

Կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի համար՝ գնահատելով պատասխանատու գործելաոճը և կարևորելով նշաձողի պահպանումը վերջին գործողությունները կատարելիս։ 

Սեպտեմբերից Նորավանի մանուկները հնարավորություն կունենան հաճախելու նորակառույց, ժամանակակից պայմաններով, արևային ֆոտովոլտային կայանով, մեծ խաղահրապարակով, գունագեղ և հարմարավետ մսուր-մանկապարտեզ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում