Սպորտ

Ինդոնեզիայում բնակվող հայ մարզիկը դարձել է Ջակարտայում տեղի ունեցած բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի միջազգային բաց առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում բնակվող հայ մարզիկը դարձել է Ջակարտայում տեղի ունեցած բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի միջազգային բաց առաջնության ոսկե մեդալակիր

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում օգոստոսի 9-10-ը տեղի է ունեցել բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի «Ինդոնեզիայի գավաթ» միջազգային բաց առաջնությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջնությանը մասնակցել են Ինդոնեզիայի, Արգենտինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կանադայի, Ղազախստանի, Մալայզիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների և այլ երկրների տարբեր քաշային ներկայացուցիչներ:  

62,5 կգ քաշային կարգում, հաղթելով իր մրցակիցներին, ոսկե մեդալակիր և իր քաշային կարգում Բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի միջազգային բաց առաջնության չեմպիոն է դարձել Ջակարտայում բնակվող հայ Արտաշես Յովհաննէս Ասմարյանը: 

Արտաշեսն այս առաջնության ընթացքում նվաճել է նաև 72,5 քաշային կարգի արծաթե մեդալը: 

Արտաշեսը ծնվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում: Ընտանիքի հետ 2012թ. տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ:

2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ասմարյանների ընտանիքը ժամանակավորապես բնակվում է Ինդոնեզիայում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում