Չինաստան

Չինաստանի առափնյա պաշտպանությունը Հարավչինական ծովի ջրերից վտարել է ֆիլիպինյան նավերը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի առափնյա պաշտպանությունը Հարավչինական ծովի ջրերից վտարել է ֆիլիպինյան նավերը

Չինաստանի առափնյա պաշտպանությունն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել ֆիլիպինյան նավերը Հարավչինական ծովի Սքարբորո Շոլ կղզու մոտակայքից վտարելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Առափնյա պաշտպանությունից հայտնել են, որ այն բանից հետո, ինչ ֆիլիպինյան նավերն անետսել են իրենց նախազգուշացումները, իրենք պարտադրել են նրանց լքել ջրերը «պրոֆեսիոնալ, ստանդարտացված ու օրինական» գործողության շրջանակում։

Ֆիլիպինները դեռևս պաշտոնապես չեն արձագանքել կատարվածին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում