Մերձավոր Արևելք

Նոր Զելանդիան քննարկում է Պաղեստինը ճանաչելու հարցը

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան քննարկում է Պաղեստինը ճանաչելու հարցը

Նոր Զելանդիան քննարկում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արտգործնախարար Ուինսթոն Պետերսը՝ նշելով, որ վարչապետի գրասենյակը պաշտոնական դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերին։

Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում և Ավստրալիան, Բրիտանիան, Կանադան հայտարարել էին, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ճանաչելու են Պաղեստինի Պետությունը։ Պետերսը նշել է, որ թեպետ Նոր Զելանդիան այդ երկրների հետ սերտ կապեր ունի, սակայն անկախ արտաքին քաղաքականություն է վարում։

«Մենք մտադիր ենք զգուշորեն կշռադատել հարցը և դրանից հետո միայն գործել՝ համաձայն Նոր Զելանդիայի սկզբունքների, արժեքների ու ազգային շահերի։ Նոր Զելանդիան տևական ժամանակ է՝ հստակ արտահայտվել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը ժամանակի հարց է միայն»,-  Reuters-ի փոխանցմամբ, ասել է Ուինսթոն Պետերսը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում