Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը խաղաղության ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը խաղաղության ուղղությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահին՝ խաղաղության մեջ իր ներդրման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցցանցի X հարթակում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։ 

«Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշված է գրառման մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում